«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր՝ սեպտեմբերի 19-ին, հանդիպում է ունեցել Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Դիանա Յանսեի հետ, որի ժամանակ նրանք անդրադարձել են մեր երկրի ներքին եւ արտաքին քաղաքականությանը:
«Ժառանգության» մամուլի ծառայությունից հայտնում են, որ կողմերը կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային անվտանգությանն ու դրանում Եվրոպայի եւ Հայաստանի դիրքորոշումներին առնչվող խնդիրների շուրջ:
Միաժամանակ արծարծվել է ԼՂՀ-ի անկախության եւ ինքնիշխանության օրակարգը:





























