83 տարեկան հասակում վախճանվել է հոլիվուդյան ռեժիսոր Ռիչարդ Սարաֆյանը, ով առավել հայտնի է 1971թ.-ի իր նշանավոր «Անհետացած կետ» ֆիլմի շնորհիվ: Ընտանիքի անդամների խոսքով, Սարաֆյանը բուժվում էր կոտրվածքից հետո, սակայն ձեռք էր բերել թոքաբորբ: Այդ մասին գրում է «Los Angeles Times»-ը:

Սարաֆյանը բազմաթիվ ֆիլմեր է նկարահանել, իր կարիերայի սկզբում այնպիսի հեռուստանախագծերի ռեժիսոր էր, ինչպես օրինակ «Ծուխ փողից», «Մթնշաղի գոտի» եւ «Չղջիկ-մարդը»: «Բժիշկ Դուլիթլ 2»-ում նա հնչյունավորել է Կնքահայր կուղբին՝ մաֆիոզ, որն իշխում էր անտառում, ինչպես Կոռլեոնեն:

Իչարդ Կասպար Սարաֆյանը ծնվել է 1930թ.-ի ապրիլի 28-ին Նյու-Յորքում, հայ ներգաղթյալների ընտանիքում: Նա սովորել է Նյու-Յորքի համալսարանում, սակայն «վատ ուսանող է եղել, ով խմում ու անկարգություններ էր անում», ինչպես որ ինքն էր պատմում 2008-ին: «Որպեսզի կյանքն ավելի հեշտ դառնա, ես գնացի ռեժիսուրայի եւ սցենարների ստեղծման դասընթացների: Ստացա բարձրագույն միավորը»,- նշել է նա:

Կորեական պատերազմի ժամանակ զինվորական ծառայության ընթացքում՝ որպես բանակային նորությունների թղթակից, նա որոշ ժամանակ գտնվել է Քանզաս-Սիթիում, Միսուրի նահանգ, որտեղ ծանոթացել է ապագա հոլիվուդյան ռեժիսոր Ռոբերտ Օլթմենի հետ: Նրանք ընկերացել են եւ միասին աշխատել՝ ստեղծելով այսպես կոչված սպառողական ֆիլմեր: Մի անգամ, երբ Օլթմենը տեղական ներկայացումներից մեկի ռեժիսոր էր, Սարաֆյանը մասնակցում էր որպես դերասան: Ներկայացումից հետո ռեժիսորի քույրը գրկաբաց ներս է վազել ետնաբեմ: Արդյունքում նրանք ամուսնացել են եւ ունեցել հինգ երեխա: