Ֆինն հնագետների խումբը բրազիլական Ամազոնի շրջանում հնագույն քաղաքակրթության հետքեր է գտել, դրանով հերքելով փաստը, որ այդ շրջանի քիչ բնակեցված է եղել:

Հնագետները շինությունների մնացորդներ են հայտնաբերել, որոնցից շատերը բավական մեծ են: Շինությունների մի կողմը հասնում է 100 մետրի: Ընդհանուր առմամբ, հայտնաբերվել է 300 շինություն:

Ածխաջրածնային անալիզը ցույց է տվել, որ հայտնաբերված կառույցների տարիքը կազմում է մոտ 2 հազար տարի:

Բացի այդ, հնագետները մոտ 300 կգ-ի կերամիկական սպասքի մտորներ են գտել: Ենթադրվում է, որ այդ քաղաքակրթությունը դադարել է գոյություն ունենալ մոտ 700 տարի առաջ: Հնարավոր է, դրա պատճառը եղել են հիվանդությունները, հաղորդում է fontanka.fi պորտալը՝ վկայակոչելով Yle-ը: