Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ցավակցական հեռագիր է հղել Մեքսիկայի Միացյալ Նահանգների նախագահ Էնրիկե Պենյա Նիետոյին՝ երկիրը պատուհասած «Մանուել» փոթորկի հետեւանքով բազմաթիվ անմեղ զոհերի եւ հսկայածավալ ավերածությունների կապակցությամբ:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Սերժ Սարգսյանը զոհվածների հարազատներին մաղթել է ոգու արիություն, իսկ տուժածներին՝ շուտափույթ ապաքինում:





























