Սվազիլենդում ուրբաթ օրը խորհրդարանական ընտրություններ են: Աֆրիկայի հարավում տեղակայված թագավորությունն այդ մայրցամաքի վերջին բացարձակ միապետությունն է:
Երկիրը ղեկավարում է Մսվաթի III թագավորը: Երկրում քաղաքական կուսակցությունները պաշտոնապես արգելված չեն, բայց սահմանափակ են: Թեկնածուին ընտրում են թագավորին հավատարիմ ավանդական առաջնորդները: Ընդդիմությունն արդեն ընտրությունները բոյկոտելու կոչ է արել, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Սվազիլենդն Աֆրիկայի աղքատագույն երկրներից է, բացի այդ, այնտեղ ՄԻԱՎ-ով վարակվածների տոկոսն ամենաբարձրն է: 2007թ. տվյալով՝ չափահաս բնակչության 26%-ը ՄԻԱՎ վարակակիր էր:
Միեւնույն ժամանակ, Մսվաթի III թագավորին եւ նրա բազմաթիվ կանանց քննադատում են վարած շքեղ կենսակերպի համար:





























