Հարավային Օսիան այսօր՝ սեպտեմբերի 20-ին, նշում է իր գլխավոր պետական տոնը՝ Անկախության օրը:
1990թ սեպտեմբերի 20-ին Հարավային Օսիայի ժողովրդական պատգամավորների խորհուրդը հռչակել է Հարավօսական խորհրդային ժողովրդավարական հանրապետությունը, որն ավելի ուշ վերանվանվել է Հարավային Օսիայի Հանրապետություն:
Հանրապետության հռչակման 23-րդ տարեդարձը տոնում են ցուցահանդեսներով եւ ռազմական շքերթով: Շքերթի ժամանակ ելույթ ունենալով՝ Տիբիլովը հայտարարել է, որ Հանրապետության հռչակումը ժողովրդի միակ ճիշտ ընտրությունն էր:
2008թ օգոստոսի պատերազմից հետո Մոսկվան ճանաչել է Հարվային Օսիայի, ինչպես նաեւ Աբխազիայի ինքնիշխանությունը: Բացի Ռուսաստանից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը ճանաչել են նաեւ Նիկարագուան, Վենեսուելան, Նաուրուն եւ Տուվալուն:





























