ԿԺԴՀ-ի իշխանությունները չեղյալ են հայտարարել Հարավային Կորեայի հետ պատերազմի արդյունքում  բաժանված ընտանիքների վերամիավորումը: Հյուսիսկորեական կառավարության նման որոշման պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում: Փհենյանը միայն մեղադրում է Հարավային Կորեայի «պահպանողական քաղաքական գործիչներին»՝ չանվանելով նրանց անունները, թշնամության մեջ:

Սեուլն առայժմ ոչ մի կերպ չի արձագանքում իր հյուսիսային հարեւանի նման պահվածքին, հաղորդում է ՌԲԿ-ն:

Պատերազմի արդյունքում բաժանված ընտանիքների միավորումը պետք է տեղի ունենար 6 օրվա ընթացքում՝ սեպտեմբերի 25-ից 30-ը:

Հարավային Կորեայի իրենց բարեկամների հետ հանդիպմանը սպասող մարդկանց ցուցակում կա մոտ 72 հազար մարդ, ոնդ որում մեծամասամբ 80-ն անց մարդիկ: Սակայն միավորման համար ամեն անգամ ընտրում են ցուցակից միայն մի քանի հարյուրին:

Ընտանիքների վերամիավորման ծրագիրը սկսվել է 2000 թ.-ից: 10 տարվա ընթացքում հարազատներին տեսել են մոտ 17 հազար մարդ: 2010թ.-ի նոյեմբերին ծրագիրը դադարեցվել էր Հարավայի Կորեային սահմանին հյուսկորեական զորքերի գնդակոծության հետեւանքով: