Թուրքիայում ազգայնականության եւ ռասիզմի դեմ պայքարող Irkçılığa ve Milliyetçiliğe DurDe («Ոչ ասենք ռասիզմին եւ ազգայնականությանը») նախաձեռնությունը Facebook-ի իր պաշտոնական էջից շնորհավորել է Հայաստանի անկախության տոնը։

Թուրքական «Ոչ ասենք ռասիզմին եւ ազգայնականությանը» շարժման հայտարարության մեջ նշվել է. «Շնորհավորում ենք եղբայրական Հայաստանի ժողովրդին անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ»։

Նշենք, որ DurDe-ն Թուրքիայում հայտնի է նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված աշխատանքներով եւ ամեն տարի ապրիլի 24-ին կազմակերպում է սգո միջացոռումներ նվիրված Ցեղասպանության զոհերի հիշատակին։