Թուրքիայի Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցում 87 տարեկան հասակում վախճանվել է Պոլսո հայ առաքելական եկեղեցու պատրիարքի փոխանորդ Շահան արքեպիսկոպոս Սըվաճյանը: Այս մասին գրում է Ստամբուլի հայկական  «Ակոս» թերթը՝ նշելով, որ Սըվաճյանը Թուրքիայում հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգեւորականներից մեկն էր:

Նա նշանավոր հոգեւորական էր, եւ նրա մահը Ստամբուլի հայ համայնքի համար մեծ կորուստ է: Նա մինչ իր մահը շարունակել է ծառայել Կոստանդնուպոլսում` որպես Պոլսո պատրիարքի փոխանորդ:

Արքեպիսկոպոս Շահան Սըվաճյանի հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին` հայկական Սուրբ Խաչ եկեղեցում: