Բելգիական «ԱյԲիԷյ մոլեկուլյար» ընկերությունը պատրաստ է Հայաստան առաքել «ՑԻԿԼՈՆ 18/18» ցիկլոտրոնը: Այդ մասին նշված է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ՀՀ կառավարությանը ներկայացրած տեղեկանքում:

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկել է ՀՀ կառավարությանը` արագացնել այն շենքի շինարարության ավարտը, որտեղ տեղակայվելու է ցիկլոտրոնը: Աշխատանքների արագ կազմակերպման նպատակով առաջարկվում է շենքի վերանորոգման (հարդարման) պատասխանատու ընկերությանը ընտրելիս բաց ընթացակարգը փոխարինել բանակցային ընթացակարգով:

Ցիկլոտրոնի տեղակայումն անհրաժեշտ է Ուռուցքաբանության գերազանցության կենտրոնի ստեղծման համար: