ԱՄՆ Այովա նահանգի 99-ամյա բնակչուհին դպրոցական ատեստատ է ստացել: Նա ժամանակին չէր ավարտել միջնակարգ դպրոցը լողի ժամանակ ստացած վնասվածքների պատճառով: Դրանից հետո նա ստիպված է եղել խնամել հիվանդ տատիկին: Հետո նա ամուսնացել է, երեխաներ ունեցել եւ կրթությունը կրկին հետին պլա է մղվել:
Նրա թոռնուհիներից մեկը պատմել է, որ տատիկը զղջում է, որ ատեստատ չունի: Նա դիմել է դպրոցին՝ համապատասխան խնդրանքով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: Դպրոցը համաձայնել է եւ նշել, որ «տիկինն արժանի է դրան»:
Տատիկը նշել է, որ ոչ ոքի խորհուրդ չի տա թողնել ուսումը:





























