Բրիտանացի հոգեբանները նոր հետազոտական տվյալներ են ստացել: Այժմ դեռահասության տարիքն ավարտվում է 25 տարեկանում, հաղորդում է BBC-ն: Մանկական հոգեբան Լավերն Անտրոբուսի խոսքով՝ այն գաղափարը, որը մարդը մեծահասակ է դառնում 18 տարեկանում, իրականությանը չի համապատասխանում:
Ավելի վաղ համարվում էր, որ ուղեղն արդեն լիովին ձեւավորվում է վաղ դեռահասության շրջանում: Սակայն իրականում զարգացումը շարունակվում է մինչեւ 25-30 տարեկան: Այս ընթացքում ուղեղի կողմից ինֆորմացիայի մշակման սխեմաները խիստ փոփոխության են ենթարկվում: Սա կարեւոր է դատողությունների, ծրագրման, խնդիրների լուծման, ըմբռնման տեսանկյուններից: Ուղեղը վերակառուցվածքավորվում է, ինչը նշանակում է, որ մարդն օգտագործում է մտածողության տարբեր ռազմավարություններ: Կարեւորագույն փոփոխությունները, մասնավորապես, տեղի են ունեում ուղեղի պերիֆրոնտալ գոտում, հաղորդում է MedDaily.ru-ն:
Գոյություն ունի դեռահասության երեք շրջան՝ 12-14 տարեկան՝ վաղ դեռահասություն, 15-17 տարեկան՝ միջանկյալ շրջան, 18 եւ ավելի տարեկան՝ ուշ պատանեկություն: Հետազոտությունները ցույց են տվել, որ անգամ ուշ շրջանում կոգնիտիվ զարգացումը շարունակվում է: Եվ քանի դեռ պերիֆրոնտալ կեղեւը չի ձեւավորվել, մարդու հուզական հասունությունը, ինքնագնահատականը եւ դատողությունները փոխվելու են: Դրան զուգահեռ 20 տարեկանում դեռեւս հորմոնալ փոփոխություններ ենտեղի ունենում: Սակայն այս ամենը որոշ հետազոտողներ դիտում են որրպես ինֆանտիլիզմի դրսեւորում, ինչի վառ օրինակն է այն, որ մեծահասակները մանկական մուլտֆիլմեր են դիտում:





























