Աշխարհի քաղաքները գնահատել են բարոյականության յուրօրինակ վարկանիշով. դրա համար 16 երկրներում դրամապանակով «դասական» թեստի կիրառմամբ հետազոտություն են անցկացրել:

Յուրաքանչյուր քաղաքում տեսանելի վայրերում 12 դրամապանակներ են թողել, որտեղ եղել են «տիրոջ» ընտանեկան լուսանկարը, հասցեն եւ 30 ֆունտ սթերլինգ գումար: 192 դրամապանակներից վերադարձվել է կեսից մի փոքր քիչը: Ընդ որում, տարբեր քաղաքներում պատկերը բավական տարբեր է եղել:

Այսպես, Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում բնակիչները վերադարձրել են 12 դրամապանակներից 11-ը, մինչդեռ Լիսաբոնում (Պորտուգալիա) միայն մեկը, այն էլ հոլանդացի զբոսաշրջիկի կողմից:

Ազնվության վարկանիշում, Հելսինկիից հետո երկրորդ տեղը զբաղեցրել է հնդկական Մումբաի քաղաքը: Այստեղ վերադարձրել են 9 դրամապանակ:
Համեմատաբար բարեկեցիկ կյանքով ապրող Ցյուրիխում (Շվեյցարիա) վերադարձրել են միայն 4 դրամապանակ, գրում է բրիտանական The Daily Mail-ը:

8-ական դրամապանակ վերադարձրել են Բուդապեշտում եւ Նյու Յորքում: Մոսկվայում 12 դրամապանակներից վերադարձրել են 7-ը եւ այս քաղաքը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը: Լոնդոնում միայն 5 դրամապանակ են վերադարձրել, իսկ Բեռլինում՝ 6 դրամապանակ: