Մեծ Բրիտանիայում բանկի նախկին աշխատակից Մայք Նյումանը կույր վարորդների շրջանում արագության ռեկորդ է սահմանել: Նա գերազանցել է 182 մղոն/ժամ (293 կմ/ժամ) սահմանագիծը, որը 2010-ին սահմանել էր թուրք փոփ-կատարող Մեթին Սենթյուրքը:

Բրիտանացին Լեսթերշիր կոմսությունում 186 մղոն/ժամ (299 կմ/ժամ) արագություն է զարգացրել:

Այժմ 52-ամյա Նյումանը մտադիր է եւս մեկ ռեկորդ սահմանել, առավելագույն արագություն զարգացնելով ջրի մեջ: Եթե նրան դա հաջողվի, նա կլինի առաջինը, ում հաջողվել է միանգամից ռեկորդներ սահմանել եւ ցամաքում, եւ ջրում:

Նյումանի ռեկորդին հետեւել են Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները, հաղորդում է «Ինտերնովոստի»-ն:

Նախկինում Նյումանն աշխատել է բանկում: Ներկայումս նա բարեգործությամբ է զբաղվում: