Լիբանանում ՀՀ դեսպանությունում, հոկտեմբերի 2-ին, տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի հերթական նիստը: Նիստը բացեց Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը:
Քննարկվել են կենտրոնական մարմնի գործունեության հիմնական ուղղությունները: Ընդգծվել է 100-ամյակի պետական հանձնաժողովի հետ սերտ համագործակցության անհրաժեշտությունը։ Քննարկվել են նաեւ մանրամասներ 2014-2015թթ. համատեղ ջանքերով իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ։





























