Ռուսաստանի ոստիկանության փոխգնդապետ Սերգեյ Սաֆրոնովը Լիբերիայում ծառայողական հանձնարարություն կատարելիս է եղել, երբ տեղեկություն է ստացել զոհաբերության նպատակով 7-ամյա երեխայի վաճառքի մասին: Շահագրգիռ ծառայությունների հետ համատեղ գործողություն է մշակվել, որի ընթացքում երեխայի սպանությունը հաջողվել է կանխել:

Գործողության շրջանակներում հատուկ ծառայությունների աշխատակիցները ընտրել են կնոջը, որը կատարել է գնորդի դերը: Նա հանդիպել է երեխային վաճառողների հետ եւ պայմանավորվել նրան 150 դոլարով գնելու մասին: Միաժամանակ, կինը գնորդին տեղյակ է պահել, որ երեխային գնում է զոհաբերության նպատակով եւ սպանվելու է: Հանցագործը հաստատել է, որ դա իրեն չի մտահոգում, հաղորդում է Russia Today-ը:

Գործարքի ժամանակ չարագործին ձերբակալել են: Պարզվել է, որ երեխայի ծնողները մահացել են եւ նա մնացել է հեռավոր հարազատի խնամքի տակ, որն էլ որոշել է վաճառել երեխային:

Զոհաբերությունը Լիբերիայում բավական տարածված երեւույթ է, որը կապված է աֆրիկյան ավանդական հավատքի հետ: Որպես կանոն նրանք զոհաբերում են մինչեւ 10 տարեկան երեխաներին: