Անհաջողությունները շարունակում են հետապնդել Boeing 787 Dreamliner օդանավերին: Ճապոնական JAL ավիաընկերության օդանավը, որն ուղեւորվում էր Մոսկվա՝ փոխարինելու նույն մոդելի մեկ այլ փչացած օդանավի, վերադարձել է Տոկիոյի «Նարիտա» միջազգային օդանավակայան:
Այս անգամ օդանավը խնդիրներ է ունեցել արգելակման համակարգի հետ, հաղորդել է ավիափոխադրողը: Այս մասին գրում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Dreamliner-ի մեկ այլ օդանավ վայրէջք էր կատարել մոսկովյան «Դոմոդեդովո» օդանավակայանում՝ զուգարանների համար պատասխանատու էլեկտրոնային համակարգի խափանման պատճառով:
Boeing 787 Dreamliner-ը ելակետային օդանավակայան է վերադարձել զուգարանների անսարքության պատճառով
Այսօր Սան Դիեգոյից փորձել է թռչք իրականացնել Boeing 787 Dreamliner-ի եւս մեկ օդանավ, սակայն ստիված է եղել հետ վերադառնալ, քանի որ խնդիրներ են առաջացել հակասառեցման համակարգի հետ:
Մեկ օրվա ընթացքում Dreamliner-ի արդեն երկրորդ օդանավն է արտակարգ վայրէջք կատարել





























