18-ամյա Գեւորգ Քուրդօղլյանը Քալիֆորնիայի Լա Քանյադա Ֆլինթրիջ քաղաքի  միացյալ դպրոցական օկրուգի խորհրդի ամենաերիտասարդ թեկնածուն է, սակայն կրթական համակարգը փոխելու հսկայական ծրագրեր ունի։  Այս մասին գրում է «La Cañada Valley Sun»-ը:

Ներկայումս նա սովորում է Գլենդելի քոլեջում եւ ծրագրում է տեղափոխվել համալսարան: Այժմ նա նախընտրական քարոզարշավ է ծավալում, իսկ ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին: 

Տարրական դպրոցի մակարդակում նա ցանկանում է զբաղվել է լեզվական ծրագրերով:  «Եթե ինձ ընտրեն, ես կցանկանամ զբաղվել տվյալ հարցի ուսումնասիրությամբ: Իսպաներենը եւ կորեերենը կլինեն իմ ծրագրի հիմնական լեզուները: Բացի դրանից, հայ բնակչությունն աճում է, հայերենն իմ հարազատ լեզուն է, այդ պատճառով էլ հետագայում դրանց կավելանա նաեւ հայերենը»,– նշել է աշակերտական խորհրդի անդամի երիտասարդ թեկնածուն: