Ամերիկացի հանցագործ Արիել Կաստրոն, որտը տաս տարի շարունակ տանը երեք պատանդներ է պահել, եւ որին մահացած էին հայտնաբերել իր բանտախցում, կարող էր մահանալ աուտոէրոտիկ շնչահեղձությունից:
53-ամյա Կաստրոյին հայտնաբերել էին իր բանտախցի հատակին՝ ծնկի եկած: Նրա տաբատն ու անդրավարտիքը իջեցրած են եղել: Ինչպես պարբերականն է հաղորդում, մահվան պատճառը կարող էր հանդիսանալ «տարօրինակ սեռական ակտը»: Հետազոտողները կարծում են, որ նա մահացել է աուտոէրոտիկ շնչահեղձությունից. Դա ենթադրում է դեպի գլխուղեղ թթվածնի քանակության նվազեցում՝ սեռական գրգռման համար:
Ուղղիչ կենտոնի եզրակացությունից հետեւում է, որ Կաստրոյին հետեւելով՝ նրա մոտ ինքնասպանության ձգտում չեն նկատել, հաղրոդում է «Gazeta.Ru»-ն՝ վկայակոչելով The Mirror-ը:
Կաստրոն ցմահ բանտարկության էր ենթարկվել երեք կանանց հանդեպ բռնաբարության համար: Վերջիններիս նա պահել է իր տան նկուղում՝ տասը տարիների ընթացքում:





























