Ամերիկյան Օհայո նահանգի 61-ամյա բնակիչ Դոնալդ Միլլերը, որը մահացած էր համարվում 1994թ ի վեր, անհաջողության է մատնվել՝ փորձելով դատարանում ապացուցել, որ իրականում ողջ է:
Աշխատանքից հեռացվելով՝ Միլլերը անհետացել է 1986թ: Նա անորոշ վիճակում է թողել կնոջն ու երկու երեխաներին: Ութ տարի անց՝1994-ին, դատարանը Միլլերին մահացած էր ճանաչել, գրում է «Գոլոս Ռոսսիին»:
Տղամարդը, որին մահացած էին համարում, Օհայո է վերադարձել մոտավորապես 2005թ՝ ոչինչ չիմանալով իր «մահվան» մասին: Նա փորձել է վերականգնել իր սոցիալական ապահովագրության համարը դատարանի միջոցով, սակայն պարզել է, որ Դոնալդ Միլլեր անունով մարդ արդեն 19 տարի գոյություն չունի:





























