Բրիտանացի նախարար Ռիչարդ Բենյոնի տան վրա բարբարոսներ են հարձակվել. Տանը պատճառվել է մեկ միլիոն ֆունտի վնաս:

Բենյոնի խոսքով՝ քանդվել են որոշ շինություններ, բուն տունը եւս վնասվել է: Բացի այդ, խուլիգանները բաց են թողել նաեւ ախոռում պահվող ձիերին: Վնասվել են նաեւ Cessna հազվադեպ օդանավերը.չարագործները Բենյոնին պատկանող ավտոմեքենայով բախվել են դրանց, փոխանցում է «Gazeta.Ru»-ն՝ վկայակոչելով Telegraph-ը:

Բենյոնը համարվում է խորհրդարանի ամենահարուստ պատգամավորը: Նրա ունեցվածքը գնահատվում է մոտ 200 մլն ֆունտ: