ԱՄՆ-ի Նյու Ջերսիի դաշնային դատարանում երեք րաբբիի են դատում, որոնք մեղադրվում են կանանց ամուսնալուծվելու համաձայնություն չտված ամուսինների վրա հարձակում կազմակերպելու համար:
ՀԴԲ-ի տվյակով՝ Մենդել Էփշտեյնը, Մարտին Ուոլմարքը եւ Ջեյ Գոլդշտեյնը երբեմն առեւանգել են անզիջում ամուսիններին եւ անգամ կտտանքների ենթարկել: Նրանցից բացի մեղադրանքներ կարող են ներկայացվել եւս յոթ հոգու, գրում է NEWSru.Israel –ը՝ վկայակոչելով CNN-ը:
Րաբբիները ճնշում են գործադրել ամուսնալուծությունից հրաժարվող տղամարդկանց վրա եւ կանանցից կլորիկ գումար պահանջել: Մասնավորապես, նման կնոջ դերում հանդես եկած գաղտնի գործակալը 20 000 դոլար է վճարել:
Գաղտնի գործակալի հետ զրույցում րաբբի Էփշտեյնը պատմել է, որ նման գործերի համար «պինդ տղաներ» է վարձում, որոնք կարատե են պարապել, պատրաստ են էլեկտրաշոկեր կիրառել, պոլիէթիլենային տոպրակներ հագցնել զոհերի գլխին: Նա հավաստիացրել է, որ որոշ ժամանակ այդ «գազանների» հետ մեքենայում մնալուց հետո անգամ ամենասիրող ամուսիններն էին ամուսնալուծության համաձայնություն տալիս:
Մեղքը հաստատվելու դեպքում րաբբիներին ցմահ բանտարկություն է սպասվում:





























