Վրաերթի ենթարկված գլենդելցի 75-ամյա հայուհու վիճակը մի փոքր բարելավվել է: Այս մասին գրում է «Glendale News-Press»-ը: Թեեւ Լելե Իսախանյանը դեռեւս կրիտիկական վիճակում է, այժմ նա կարող է առանց սարքերի շնչել եւ մի փոքր արձագանքում  է բժշկին: Նա առողջանալու հնարավորություններ ունի:

Գլենդելի ոստիկանությունը շարունակում է որոնել տիկնոջը վրաերթի ենթարկած ավտոմեքենայի վարորդին:

Հիշեցնենք, որ այս միջադեպի հենց հաջորդ օրը քաղաքի եւս երկու տարեց հայուհի բնակչուհիներ վրաերթի զոհ էին դարձել հետիոտնի անցումի վրա: 74-ամյա Սրբուհի Կարապետյանը կոմայի մեջ է, 69-ամյա Բեկզադ Շահբազյանը գլխի լուրջ վնասվածք է ստացել: