Ռուսաստանում դիտվում է ազգայնականության վերելք եւ «ոչ սլավոնական արտաքինով» անձանց հանդեպ բռնության աճ: Այս մասին ասվում է Եվրոպայի խորհրդի զեկույցում՝ կապված Ռուսաստանում ռասիզմի դեմ պայքարի հետ: Հետազոտությունը ներառում է 2008-2012թթ ընկած ժամանակահատվածը եւ գնահատվում է իրավիճակի փոփոխությունը՝ 2006-ի համեմատ, երբ լույս էր տեսել նախորդ զեկույցը: Այս մասին գրում է «Gazeta.Ru»-ն՝ վկայակոչելով BBC-ն:
Ռուսաստանում զանգվածաբար խախտվում են աշխատանքային օրենսդրությունն ու ներգաղթյալների հիմնական իրավունքները, մի շարք գործիչներ ելույթ են ունենում քսենոֆոբիկ ճառերով, Հյուսիսային կովկասցիներն ու գնչուները հաճախ են հետապնդվում իրավապահների կողմից, կարծում են եվրոպական հանձանժողովում:





























