Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 15-ին Եվրոպական խորհրդարանում հանդիպում է ունեցել խորհրդարանական Եվրամիություն-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Էլենի Տեոխարուսի եւ մի խումբ պատգամավորների հետ:
Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրոպա-Արցախ փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել խորհրդարանական կապերի զարգացմանը:
Նախագահ Սահակյանը պահանջված է համարել Եվրոպայի հետ կապերի շարունակական ամրապնդումը` այն կարեւոր համարելով քաղաքական, մշակութային եւ մարդասիրական տեսանկյուններից:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, արտգործնախարար Կարեն Միրզոյանը, պաշտոնատար այլ անձինք:





























