Հարավային Կորեայում ոստիկանության հատուկ ստորաբաժանում է ստեղծվել՝ օգնելու զբոսաշրջիկներին, հաղորդում է Agence France-Presse-ը:

Ստորաբաժանման կազմում մոտ հարյուր երիտասարդ աշխատակիցներ են, որոնք տիրապեում են օտար լեզուների: Յուրաքանչյուր ոստիկանի հագուստին կարված է հատուկ գրություն, որի վրա նշվում է, թե հենց ինչ լեզուների է նա տիրապետում:

Նոր ստորաբաժանման աշխատակիցներից մեկը պատմել է, որ իրենք պատրաստակամ են օգնելու բոլոր նրանց, ովքեր իրենց խաբված կզգան, փոխանցում է «Lenta.Ru»-ն: