Ֆիլմերն ընդմիջող գովազդը նվազ արդյունավետ է, եթե հանդիսատեսները այն դիտելիս փոփքորն են ուտում, գրում է Xinhua՝ վկայակոչելով Քյոլնի համալսարանի ուսումնասիրությունը: Պարզվում է, հանդիսատեսները ապրանքների նոր անունները մտապահում են, եթե գովազդը դիտելիս կրկնում են ապրանքի անվանումը: Իսկ եթե բերանը զբաղված է ծամելով, տեղեկության յուրացման տվյալ գործընթացը խախտվում է:
Գիտնականները 96 կամավորների մասնակցությամբ փորձ են անցկացրել: Բոլորին տարել են կինոդիտման եւ մի մասին փոփքորն տվել: Մյուս կամավորները շաքարի կտոր են ստացել: Մեկ շաբաթ անց մասնակիցներին խնդրել են գնահատել գովազդում ներկայացված ապրանքները, գրում է MedDaily.ru-ն:
Շաքար կերած մարդիկ ավելի բարձր են գնահատել մթերքները եւ ավելի դրական հոգեբանական պատասխան տվել դրանց, քան փոփքորն կերածները: Ստացվել է, որ փոփքորն ուտելու գործընթացը նվազեցրել է գովազդի արդյունավետությունը, ասում է հետազոտող Սաշա Տոպոլինսկին: Տվյալ հանգամանքը պետք է հաշվի առնեն ինչպես արտադրողները, այնպես էլ գովազդատուները:





























