Մարդն ավելի շատ է ազդում էվոլյուցիայի վրա, քան նախկինում ենթադրում էին գիտնականները, պնդում է ամերիկյան Մինեսոթայի համալսարանի կենսաբան Էմիլի Սնել- Ռուդը: Որքան քաղաքին մոտ է բնակվում կենդանին, այնքան ավելի խոշոր  է նրա ուղեղը:

Հետազոտողը համոզված է, որ տարբեր տեսակի կենդանիների մոտ գանգատուփում միացությունների քանակը սկսել է փոխվել՝ պայմանավորվախ լանդշաֆտային փոփոխություններով: Իսկ դրա զարգացման վրա ազդում է մարդը: Որպեսզի ապացուցի իր տեսությունը, Սնել-Ռուդն իր գործընկերների հետ սկսել է ուսումնասիրել Մինեսոթայի համալսարանին կից Բնության պատմության թանգարանում առկա կաթնասունների գանգերը: Գիտնականներն ընտրել են նահանագի տարածքում 100 տարի առաջ բնակված ու այսօր բնակվող 10 տեսակ կենդանիների՝ մկներ, խլուրդներ, չղջիկների:Հետազոտությունների ռեկորդակիր են դարձել դաշտամուկն ու սպիտալկոտն մուկը. Այս կենդանիների «քաղաքաբնակ» տեսակների ուղեղը մեծացել էր 6 տոկոսով:

Ընդհանուր առմամաբ աճ նկատվել էր 10-ից 6 կենդանու մոտ, հաղորդում է GEO.ru-ն:Էմիլի Սնել-Ռուդը արդյունքները համարում է բավական տրամաբանական. չէ որ այնտեղ, ուր նախկինում եղել են մացառուտներ ու անանցանելի անտառներ, այժմ ֆերմաներ ու քաղաքներ են: Այն կենդանիները, որոնք կարող են հարմարվել ու դիմակայել նոր տարածքների պայմաններին, ավելի շատ շանսեր ունեն գոյատեւելու: Այժմ փորձագետները ցանկանում են Մինեսոթայի կենսաբանների հիպոթեզը ստուգել նաեւ այլ երկրների թանգարաններում: