Սկզբում լսվում են քիչ ծափահարություններ, հետո ծափահարում է դահլիճի կեսը, եւ ահա բոլոր հանդիսատեսները միանում են: Հանկարծ ոմանք դադարում են ծափահարել ու սուլել, իսկ նրանց հետեւից դադարում են բոլորը:
Շվեդիայի Ուփսալայի համալսարանից մաթեմատիկոս Ռիչարդ Մաննը պարզել է, որ ծափահարությունները նման են վարակի. դրանք նույնքան վարակիչ են, որքան հարբուխը:Բացի այդ Մաննը որոշել է, որ ելույթի որակը ոչ միշտ է, որ ազդում է դահլիճում ծափահարությունների հաճախականության ու երկարության վրա: Կարեւորն այն է, թե շուրջը որքան մարդ է ծափահարում ելույթ ունեցողին, հաղորդում է GEO.ru-ն:Ռիչարդ Մաննը տեսգրել է Լիդսի համալսարանի ուսանողների վարքագիծը (Մեծ Բրիտանիա) 13-20 մարդկանց խմբերում իր գործընկերների եւ ասպիրանտների հաշվետվություններից հետո: Նա պարզել է, որ եթե հանդիսատեսին կեսը ծափահարում է, հավանականությունը, որ մյուս կեսը կմիանան, տասն անգամ ավելի է, քան այն դեպքում, երբ հանդիսատեսի ընդամենը հինգ տոկոսն է ծափահարում: Հետեւաբար, նույնիսկ անհետաքրքիր ելույթն է բուռն օվացիա ստանում, եւ հակառակը:
Ընդ որում կարեւոր չէր, թե որքան հեռու էին միմյանցից հեռու նստած ուսանողները. բավական էր նրանք լսեին, թե ինչպես են արձագանքում մյուսները: Գիտնականները ծափահարությունները անվանել են «սոցիալական վարակի» տարատեսակ, որը ցույց է տալիս, թե որոշակի գաղափարներ կամ վարքագծի տեսակներ դառնում են նորաձեւ կամ դուրս են գալիս նորաձեւությունից:




























