Վաղը` մարտի 30-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կկայանա ամերիկահայ գրող Մարգարիտ Աճեմյան-Ահներթի «Դռան թակոցը» հուշագրության շնորհանդեսը: Դրան կմասնակցի նաեւ հեղինակը:

Գրքի հիմքում հեղինակի մոր` 1900թ. Ամասիա քաղաքում (Արևմտյան Հայաստանի Սեբաստիայի նահանգ) ծնված Եսթեր Միներաճյանի հուշերն են 1915թ. արհավիրքի և պատճառած տառապանքների մասին:

Գիրքն անգլերենով լույս է տեսել 2007թ., ԱՄՆ-ում` հեղինակին բերելով «Մարդասիրական մրցանակ»: Հեղինակը 2008թ արժանանացել է Նյու Յորքի Գրքի տոնավաճառի հաղթողի կոչման` «Լավագույն պատմական հուշագրություն» անվանակարգում: