Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Անկարա:

Մինչ Անկարա ժամանելը Մերկելի եւ Էրդողանի արած հայտարարությունների ֆոնին, ակնհայտ է, որ այցը լարված մթնոլորտում կարող է անցնել: Էրդողանը հայտնել էր, որ ցանկանում Գերմանիայում թուրքական քոլեջներ բացել, ինչին խիստ բացասական էր վերաբերվել Անգելա Մերկելը:

Առանցքային հարցերի շրջանակում, որ քննարկվելու են Անկարայում եւ Ստամբուլում, թուրքական ԶԼՄ-ները նշում են Թուրքիայի՝ ԵՄ-ին լիակատար անդամակցությունը, որի դեմ Մերկելը հանդես է եկել իր այցի նախօրեին՝ պնդելով միայն արտոնյալ գործընկերության վրա:

Այցի ընթացքում քննարկվելու են նաեւ ահաբեկչության դեմ պայքարը, Կիպրոսը, Իրաքը, Աֆղանստանը եւ Իրանի ատոմային ծրագիրը: