«Ռոսատոմի» կորպորացիայի ղեկավար Սեգեյ Կիրիենկոն եւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն մարտի 29-ին Ռուսաստանի տարածքում քիչ հարստացված ուրանի երաշխավորված պահուստ ձեւավորելու համաձայնագիր են ստորագրել։ Փաստաթղթի ստորագրման հիմք, ինչպես հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, դարձել է ռուսական կողմի նախաձեռնած եւ ՄԱԿ-ի հավանության արժանացրած բանաձեւը, որը միջուկային վառելիքի միջազգային կենտրոնների համակարգի ստեղծում է նախատեսում։
Ինչպես հստակեցրել են «Ռոսատոմում», նախաձեռնությունը նախատեսում է միջուկայի վառելիքի ցիկլի ծառայություններ մատուցող միջազգային կենտրոնների համակարգի ստեղծում։
Դրա նպատակը բոլոր հետաքրքրված պետությունների համար ատոմային էներգետիկայի օգտագործման նկատմամբ հավասար պայմաններ ստեղծելն է։



























