Վրաստանի իրավապահ մարմինները թղթադրամներ կեղծելու ժամանակ մի կամերունցու են ձերբակալել։ Այս մասին հայտնում է վրացական Կավկազ-Պրես գործակալությունը։ Ինչպես մարտի 29-ին հայտարարել է Վրաստանի ֆինանսների նախարարության ներկայացուցիչ Մամուկա Գիլիգաշվիլին, կասկածյալը կեղծ թղթադրամները պատրաստել է մինչ օրս անհայտ մեթոդով։

Նրա խոսքով, Կամերունի քաղաքացին Վրաստան է բերել հատուկ թուղթ, քիմիական ներկեր, որոնց օգնությամբ էլ կեղծ թղթադրամներ է պատրաստել։ Նրան ձերբալկալել են 150 հազար կեղծ դոլար վաճառելու փորձի ժամանակ։

Ենթադրաբար, նա մտադրվել է փողերն ստանալուց հետո լքել երկիրը։ Նախաքննությունը չի բացառում, որ կասկածյալը նմանօրինակ հանցագործություններ գործել է նաեւ այլ երկրներում։ Հանցագործին 6-ից 9 տարվա ազատազրկում է սպառնում։