Ես հարգանքով եմ վերաբերում ինչպես ռուսերենին, այնպես էլ ՀԱՊԿ մնացած  անդամ երկրների լեզուներին, սակայն Հայաստանում պետական լեզուն հայերենն է, եւ ես պահանջեցի, որպեսզի նիստի ընթացքում ինձ տրամադրվող փաստաթղթերը լինեն հայերեն, նաեւ թարգմանիչ պահանջեցի, որպեսզի իմ հարցերը թարգմաներ: Այս մասին հոկտեմբերի 30-ին ՀԱՊԿ ԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նիստի ընդմիջման ժամանակ  լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը:

Նիստը վարող ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն ասել է, որ Քոքոբելյանի ելույթը կթարգմանվի: