Հայտնի պուերտոռիկացի երգիչ Ռիկի Մարտինը հայտարարել է, որ ինքը համասեռամոլ է եւ հպարտանում է դրանով։
«Այսօր իմ համասեռամոլ լինելը որպես կյանքից ինձ արված նվեր եմ ընկալում»,- երգչի խոսքերն է մեջբերում BBC-ն։
Մարտինն ավելացրել է, որ մինչեւ վերջերս թաքցրել է այդ փաստը, քանի որ դա կարող էր վնասել իր կարիերային։ Երգչի խոսքով, հուշեր գրելու որոշումն իրեն օգնել է ազատ թողնել «այն, ինչ շատ դժվար էր պահել իր ներսում»։
Հայտնի է, որ երաժիշտը երկու երեխաների հայր է։




























