Մարտի 29-ին մոսկովյան մետրոյում տեղի ունեցած պայթյունների զոհերից մեկը հայ է:
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հրապարակած զոհերի ցանկում նշված է Վալենտինա Հովհաննեսի Եղիազարյանի անունը: ԱԻՆ տվյալներով, 17-ամյա աղջնակը մահացել է Պիրոգովի անվան 1-ին քաղաքային հիվանդանոցում:
Հիշեցնենք, որ երկու պայթյուն է որոտացել Սոկոլնիչեսկի գծի «Լյուբյանկա» եւ «Պարկ կուլտուրի» կայարաններում: Զոհերի թիվը կազմում է 38 մարդ, եւս 72 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել եւ գտնվում են Մոսկվայի հիվանդանոցներում:




























