Այսօր, առավել քան երբեւէ, մեծ է ղարաբաղյան պատերազմի վերսկսման հնարավորությունը: Այդ մասին մարտի 30-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը:
«Ամեն ինչ գնում է դեպի պատերազմի ճանապարհը: Ադրբեջանը ցանկանում է ոչինչ չտալ, բայց ստանալ ամեն ինչ: Ցանկացած պահի պատերազմը կարող է սկսվել»,- Նշեց Բաբայանը՝ հավելելով, որ պատերազմի դեպքում հայկական կողմը դատապարտված է հաղթանակի:
Հարցին, թե ինչն է զսպում Ադրբեջանին նոր պատերազմ սկսելու համար, Բաբայանը երեք պատճառ նշեց. «Առաջինն այն փաստաթուղթն է, որ կա: Նախկինում Ադրբեջանն ինքն էր մերժում, իսկ այսօր այնպիսի փաստաթուղթ է ներկայացվել, որ դրոշակ է դարձրել եւ գնում է առաջ»: Ըստ Բաբայանի, երկրորդ պատճառը Ադրբեջանի տարածաշրջանային գործոն լինելու հանգամանքն է: «Եւ երրորդ՝ Ադրբեջանը վստահ չէ ինքն իր վրա: Իսկ ամենամեծ գործոնն իր անպատրաստվածությունն է»,- ասաց Բաբայանը:




























