Մարտի 29-ին երկօրյա պաշտոնական այցով Անկարա ժամանած Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդիպել է նաեւ թուրքական խորհրդարանի միակ քրդական կուսակցության ղեկավարության հետ:

Անկարայում Գերմանիայի դեսպանատանը Մերկելը ընդունել է «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության համանախագահներ Սելահաթին Դեմիրթաշին եւ Գյուլթան Քըշանաքին: Հանդիպումից հետո Գյուլթան Քըշանաքը նշել է, որ սովորական հանդիպում էր եւ հիմնականում քննարկվել են օրակարգում առկա թեմաները: