Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության կողմից օպերատիվ տվյալների իրացման արդյունքում մարտի 29-ին կաշառք ստանալու փաստով ձերբակալվել է` ՀՀ Ֆինանսների նախարարության աշխատակազմի ներքին աուդիտի գնահատման եւ ֆինանսական վերահսկողության վարչության գլխավոր վերահսկիչ-վերստուգիչ Արման Հովհանյանը:
ԱԱԾ մամուլի կենտրոնից NEWS.am-ին հայտնում են, թե պարզվել է, որ Ա. Հովհանյանը, բյուջետային միջոցների յուրացման փաստով անցկացնելով ֆինանսական ստւգումներ` մետաղական կոնստրուկցիաների արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունում էական խախտումներ չարձանագրելու դիմաց ձեռնարկության ղեկավարից պահանջել ու ստացել է 1.500 ԱՄՆ դոլար եւ 240.000 ՀՀ դրամ կաշառք:
Հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը կատարում է` ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունը:




























