Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ հանրապետական կառավարության հասցեին հնչեցրած քննադատություններն ուղղակի պատասխան էին ՀՀԿ-ի սխալ գործողությունների: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը՝ մեկնաբանելով կառավարության տնտեսական քաղաքականությունը քննադատելու Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը:

Ըստ Բաբայանի՝ ամեն ինչ սկսվեց, երբ Վարդան Օսկանյանի քննադատությունից հետո հանրապետականները սկսեցին խոսել, որ Քոչարյանը վերադառնում է քաղաքական դաշտ: «Օսկանյանը ձեւակերպում է իր մտքերը, բոլորը մեկնաբանում են, որ Քոչարյանն ակտիվացել է: Ամեն ինչ սկսվեց Օսկանյանի հայտարարությունից»,- նշել է Բաբայանը:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը տեւական լռությունից հետո հանդես եկավ հայտարարությամբ՝ խիստ քննադատության ենթարկելով Տիգրան Սարգսյանի կառավարության տնտեսական քաղաքականությունը: