Մարտի 31-ին հայ-ադրբեջանական սահմանագծի Տավուշի մարզի Իջեւանի շրջանի Բերքաբեր գյուղի հատվածում տեղի է ունենալու ԵԱՀԿ հերթական մոնիթորինգը:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մինչև մոնիթորինգը՝ ժամը 10-ին տեղի է ունենալու ճեպազրույց՝ Տավուշի մարզպետի մասնակցությամբ:




























