Ադրբեջանում, ազգային անվտանգության նախարարության օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում վնասազերծվել է ութ հոգու բաղկացած մի խումբ, որ մեծ քանակությամբ հրազեն, պահեստամասեր, զինամթերք եւ պայթուցիկ սարքեր է ներմուծել երկիր՝ մտադրվելով ահաբեկչական գործողություններ իրականացնել Բաքվում:

Ինչպես հաղորդում է 1news.az-ը, հանցավոր խմբի անդամները դեռ 2009թ. նոյեմբերի ծրագրել են Վրաստանից Ադրբեջանի տարածք մտցնել զենքի մեծ քանակություն:

Խմբավորման ղեկավարը՝ Աղիլ Նամազովը, ենթադրաբար գտնվելով Ադրբեջանի սահմաններից դուրս, 2010թ. հունվարի 6-ին զենք է մտցրել Ադրբեջան՝ Բալակենի շրջանի Գյուլյուզամբինե գյուղի մերձակայքում:

Բոլոր փաստերի հետաքննությունը վկայում է, որ զենքը պահվել է անմիջապես մանկապարտեզի տանիքում, իսկ խումբը մտադրություն է ունեցել զանգվածային սպանություններ իրականացնել, այդ թվում՝ սպանել երեխաների, անգամ նորածինների: