ԱՄՆ-ը հարցերի լայն շրջանակի շուրջ սերտորեն աշխատում է Ադրբեջանի հետ եւ վճռականորեն հավատարիմ է ղարաբաղյան կարգավորման Մինսկի գործընթացին: Այդ մասին մարտի 29-ին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյսմ Սթեյնբերգը` օտարերկրյա լրագրողների հետ հանդիպմանը, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով, Ադրբեջանը Միացյալ Նահանգների շատ կարեւոր գործընկերն է եւ հզոր ուժ Կովկասում խաղաղության եւ կայունության հաստատման գործում:

«Մենք գիտենք, որ այդ հարցերը բարդ են բոլոր կողմերի համար, եւ մենք պետք է ուղիներ փնտրենք առկա տարաձայնությունների հաղթահարման համար»,- ընդգծել է փոխպետքարտուղարը եւ հավելել, թե «Վաշինգտոնում համոզված են, որ երկարաժամկետ հեռանկարում Կովկասում խորը ինտեգրումը բխում է ողջ տարածաշրջանի շահերից»: