Հայաստանում գործազրկության ցուցանիշը կազմում է 12,6 տոկոս: Այդ թվով, Georgian Business Week պարբերականի տվյալներով, Հայաստանը գործազրկության մակարդակով տարածաշրջանում զբաղեցնում է երկրորդ տեղը:

Նշվում է, որ Վրաստանում գործազրկության մակարդակն ամենաբարձրն է տարածաշրջանում եւ կազմում է 16,3 տոկոս:

Ադրբեջանում ցուցանիշը կազմում է 6,1, Ռուսաստանում՝ 9,2 տոկոս: Պարբերականի վերլուծություններով, Վրաստանում աշխատանքի տեղավորվածների մեծ մասն իրենք են տեղավորվել աշխատանքի:

Միլիոնավոր քաղաքացիներ մեկնել են արտերկիր՝ աշխատանք գտնելու,բայց հետճգնաժամային ժամանակաշրջանը նոր պահանջներ է ներկայացնում:

Գործատուների ընկերակցության հետազոտության տվյալներով, առ այսօր պահանջարկը մեծ էր շինարարների եւ վարկային գործակալների համար, այժմ ավելի շատ ցածր վարձատրվող աշխատողներ են պահանջվում: