Հայաստանում մարտի 1-ից 30-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք, որը բացահայտվել է:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ արձանագրվել է մարմնական վնասվածք հասցնելու 228 դեպք, բացահայտվել է 198-ը: Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 22 դեպք:

Նույն ժամանակահատվածում արձանագրվել է անձի առեւանգման 16 դեպք, բոլորն էլ բացահայտվել են: Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 1 դեպք: