Ադրբեջան է այցելելու ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը՝ Վեհաժողովի գործընկերության ենթահանձնաժողովի նախագահ Ռայներ Շտիների գլխավորությամբ:
Այցի ընթացքում՝ ապրիլի 12-14-ը, ադրբեջանական լրատվամիջոցների տվյալներով, Խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչները կհանդիպեն այդ կառույցում ադրբեջանական խորհրդարանի պատվիրակության, նաեւ երկրի այլ պաշտոնատարների հետ:
Սպասվում է, որ հանդիպումների ընթացքում քննարկվելու են ՆԱՏՕ-ի ԽՎ-ի հետ Ադրբեջանի համագործակցության հարցերը:




























