Մոսկվայի մետրոյում տեղի ունեցած ահաբեկչությունների հետեւանքով զոհվածների ցանկում, նախնական տվյալներով, Հայաստանի քաղաքացիներ չկան: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին Հայաստանի ԱԳՆ-ից:
Համաձայն արտաքին քաղաքական գերատեսչության տվյալների, 17-ամյա Վալենտինա Հովհաննեսի Եղիազարյանը, որի մահվան մասին հայտնի է դարձել մարտի 30-ին, Ռուսաստանի քաղաքացի է եղել:
17-ամյա աղջնակը մահացել է Պիրոգովի անվան 1-ին քաղաքային հիվանդանոցում: Միեւնույն ժամանակ, ինչպես հայտնեցին Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունից, դիվանագիտական առաքելությունը ուժերին ներածի չափ կօգնի զոհվածի ընտանիքին:
Հիշեցնենք, որ երկու պայթյուն է որոտացել Սոկոլնիչեսկի գծի «Լյուբյանկա» եւ «Մշակույթի այգի» կայարաններում: Զոհերի թիվը կազմում է 38 մարդ, եւս 72 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել եւ գտնվում են Մոսկվայի հիվանդանոցներում:




























