Այսօր՝ նոյեմբերի 5-ին, առավոտյան դժբախտ դեպք է տեղի ունեցել «Արմենիա» Բժշկական կենտրոնում: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ հիվանդներից մեկը վաղ առավոտյան ցած է նետվել հիվանդասենյակի պատուհանից ու մահացել:
Պարզվել է, որ նա 59 տարեկան է, անունը՝ Սիլվարդը:
NEWS.am-ը ոստիկանությունից տեղեկացել է, որ այս միջադեպի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել, քննություն է կատարվում:




























