Բրիտանական Նոթինգհեմի բնակչուհի Ալեքս Ուելսը իր հարսանիքին ձիու է հրավիրել: 17-ամյա նժուգը եկեղեցու արարողությանը ներկա չի եղել, սակայն հետո ամբողջ ընթացքում ուղեկցել է զույգին: Այս մասին գրում է Metro-ն:

Հարսնացուն կենդանուն ընտրել է որպես «հարսնաքույր», երբ վերջինս հաաձայնել է, որ նա ամուսնանա Գրեմ Սեյլսի հետ: Թե ինչպես է կենդանին համաձայնել, որ նա ամուսնանա իր ընտրյալի հետ, չի մանրամասնվում, փոխանցում է «Lenta.ru»-ն:

Ինչպես հարսնացուն է նշել, նա կենդանուն համարում է ընտանիքի լիարժեք անդամ: