Ճապոնական սրճարանների ցանցը թողարկել է ամուր անձեռոցիկներ մարդու դեմքի ստորին հատվածի պատկերով, որոնք օգնում են տեղի կանանց մեծ բուրգերներ ուտել՝ չվախենալով հասարակության կողմից քննադատությունից: Այդ մասին գրում է The Japan Daily Press-ը:

Մտահաղացման հեղինակները բացատրել են, որ մարդկանց միջավայրում ճապոնացի կանայք չեն կարող իրենց թույլ տալ լայն բացել բերանը (ինչպես օրինակ պետք է մեծ չափի ուտեստներ ուտելու ժամանակ), քանի որ դա համարում են անքաղաքավարի: Ու որպեսզի կանանց ազատեն այս պայմանականություններից ու թույլ տան նրանց վայելել կերակուրը, հայտնագործել են փակ բերանի տեսքով անձեռոցիկը, հաղորդում է «Lenta.ru»-ն:

Բուրգերների արտադրողները, որոնք իրենց այցելուներին առաջարկել են անձեռոցիկը, հայտարարել են, որ աղջիկները հավանել են անձեռոցիկը: Բացի այդ, անձեռոցիկի թողարկումը օգնել է կանանց շրջանում ավելացնել ռեստորանային սնունդի մեջ ամենամեծ բուրգերի պահանջարկը. բերանի «շապիկի» ի հայտ գալուց հետո դրա վաճառքը կրկնապատկվել է: